Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բռնության ենթարկելու վերաբերյալ գործը կկարճեն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթն արդեն քանի ամիս է, ինչ «քնեցված» վիճակում է։ Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի բացառել, որ քրեական վարույթն առաջիկայում կարճվի։  Վահան Հովհաննիսյանը լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ գործն այս պահին տեղից չի շարժվում, համենայն դեպս՝ իրենց մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել և չի էլ նախատեսվում։ Փաստաբանի կարծիքով՝  քրեական վարույթը դեպի կարճում է գնում։
 

Հիշեցնենք, որ ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բերման էին  ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներին, տեղափոխել ոստիկանական բաժիններ, ապա մի քանի ժամ անց բաց թողել։

Ծնողներն փոխանցել էին որ գիշերվանից «Եռաբլուրում» են եղել, որպեսզի արգելեն վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։

Նախքան վարչապետի ժամանումը ոստիկանները փորձել են բացել ճանապարհը և բերման են ենթարկել փողոցը փակած մայրերին։ Նրանց խոսքով ոստիկաններն իրենց քաշքշելով են բերման ենթարկել։ 

Քաղաքականություն