Պրահայում հակակառավարական ցույց է կազմակերպվել

Սեպտեմբերի 16-ի ցերեկը Պրահայի կենտրոնում՝ Վացլասի հրապարակում, ամառային ընդմիջումից հետո մեկնարկել է առաջին հանրահավաքը՝ ընդդեմ իշխանությունների քաղաքականության։ Այս մասին հայտնում է տեղական ČTK գործակալությունը։

 

Միջոցառման կազմակերպիչները, համեմատած իրենց գարնանային ակցիաների հետ, փոխել են հանրահավաքի կարգախոսը․ «Չեխիան ընդդեմ աղքատության» փոխարեն այժմ գրված է «Չեխիան ընդդեմ կառավարության», պարզաբանում են լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ հանրահավաքի գլխավոր կազմակերպիչ, արտախորհրդարանական կուսակցության առաջնորդ Ջինդրիխ Ռեյխլը կոչ է արել ցուցարարներին հայտնել իրենց դժգոհությունը Նախարարների կաբինետի գործունեության վերաբերյալ։ Դժգոհության պատճառների թվում ակտիվիստը նշել է տնտեսական բարեփոխումները։

 

Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարել են հանրահավաքին մինչև 100 հազար մարդու մասնակցության մասին։

Գարնանը մոտ տասը հազար մարդ է մասնակցել հակակառավարական ցույցին։

Պատահարներ