ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալադին» մանկապարտեզում տնօրենը և աշխատակիցները ծեծի են ենթարկում երեխաներին

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մանկապարտեզի տնօրենը և աշխատակիցները ծեծի ենթարկում երեխաներին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանվել է «Ալադին» մասնավոր մանկապարտեզում, որտեղ ի դեպ, ամսական վարձավճարը կազմում է 90 հազար դրամ։

Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանն, ով ֆենսբուքյան իր էջում նշել է, որ շտապ հանձնարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը։ «Պատրաստվում եմ իմ լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-գրել է Բաքոյանը։

Պատահարներ