Աննա Հակոբյանը գրանցված է կառավարական ամառանոցում, բայց քվեարկեց 8/16 ընտրատեղամասում. ԶԼՄ

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը` Աննա Հակոբյանը մասնակցել են Երևանի քաղաքապետի ընտրությանը: 24News-ը գրում է, որ ուշագրավ փաստ է արձանագրել:

 

«election.am կայքում ընտրողների ռեգիստր բաժնում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է կենտրոն համայնքում, մասնավորապես Ձորափի փ. 74 հասցեում, ավելի ստույգ` Կառավարական ամառանոցում, ինչն իրենից ենթադրում է, որ նա պետք է ընտրության լիներ առնվազն Կենտրոն վարչական շրջանում գտնվող ընտրատեղամասերից մեկում, բայց Աննա Հակոբյանն ամուսնու հետ ընտրեց Շենգավիթ վարչական շրջանի 8/16 ընտրատեղամասում, որը գտնվում է այնտեղ որտեղ վարչապետն ու իր ընտանիքը ապրել են:

Նշենք, որ Ձորափի 74 հասցեում գրանցված է նաև վարչապետի դուստրը` Մարիամ Փաշինյանը»,- գրում է լրատվամիջոցը:

Քաղաքականություն