Հունաստանում երկու թուրք լրտես է ձերբակալվել․ նրանք անօդաչու թռչող սարք են կիրառել

Այսօր Հունաստանի ոստիկանությունը երկու թուրք լրտեսի է ձերբակալել։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։ 

 

Շաբաթ օրը նրանց նկատել են Աթենքից հարավ գտնվող Պորոս կղզու ռազմածովային կայանի վրա անօդաչու թռչող սարք արձակելիս։ 

 

Նշվում է, որ այն մոտ 10 րոպե թռել է Պորոսի ռազմածովային բազայի վրայով։ Դրանից հետո կասկածյալները լքել են կղզին, բայց որոնումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են Պելոպոնեսի հարավ-արևելքում գտնվող Մոնեմվասիայում և ձերբակալել: 

 

 

Պատահարներ