Իտալիայի Տոսկանայի շրջանի նախագահը ներկայացրել է երկրաշարժի վնասները

Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժը զոհեր չեն եղել, սակայն որոշ շենքեր վնասվել են: Այս մասի ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, RaiNews24 հեռուստաալիքի եթերում ասել է Տոսկանայի շրջանի նախագահ Եվգենիո Ջիանին։


«Այս պահին Մարադի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով որևէ կրիտիկական իրավիճակ չի հայտնաբերվել։ Որոշ շենքեր վնասվել են։ Իրավասու մարմինները շարունակում են ստուգել շենքերն ու շինությունները։ Երկրաշարժի գոտու դպրոցներն անմիջապես փակվել են»,- ասել է մարզպետը։ 

 

Նրա խոսքով, արտակարգ իրավիճակների տարբեր ծառայություններ մոտ 300 հեռախոսազանգ են ստացել մտահոգ քաղաքացիներից, իսկ հրշեջները ստիպված են եղել ավելի քան տասն անգամ արձագանքել կանչերին։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում 5 բալ ուժգնությամբ 

Պատահարներ