ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Թուրքիայում միաժամանակ պայթեցնում 9 շենք

Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժից վնասված միանգամից ինը բարձրահարկ շենք են պայթեցրել։ Համացանցում տարածվել են տեսակադրեր։

 

Որոշվել է պայթեցնել տները, քանի որ դրանք բնակության համար ոչ պիտանի են համարվել։ Դրանց վերականգնումն անհնարին է։

 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնք խլել են ավելի քան 50 հազար մարդու կյանք։ Տասը նահանգներում տարերային աղետը տասնյակ հազարավոր շենքերի փլուզման պատճառ է դարձել։

 

 

Պատահարներ