ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թևանյանը` «Հանրային ձայն» կուսակցության հետ համագործակցության հնարավորության մասին

«Հանրային ձայն» կուսակցությունը, ինչպես հայտնի է, պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով, որ նրանք իրեն պիտի վստահեն քաղաքապետարանում վերահսկողական վարչությունները։ Քիչ առաջ Անդրանիկ Թևանյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրա՞ստ է ընդունել Ղուկասյանի պայմանը։

 

«Մենք որևէ վարչական լծակի խնդիր չենք տեսնում։ Ես հենց առաջին օրվանից ասել եմ, որ իմ հակառակորդը Նիկոլ Փաշինյանն է։ Մենք դնում ենք Փաշինյանին հեռացնելու խնդիր։ Մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության վերաբերյալ քննարկման՝ որևէ լծակի չհավակնելով։ Մենք չենք ասելու՝ սա մեզ տվեք, նա մեզ տվեք, մենք այդ խնդիրը չենք տեսնում։ Մենք ասում ենք՝ եթե Հայկ Մարությանը, օրինակ, պատրաստ է քաղաքապետ աշխատելու, ապա պիտի կիսես մեր առաջարկած ամբողջական իշխանափոխություն իրականացնելու տարբերակը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

 

Լրագրողներից մեկը հարց է ուղղել, թե ինքն ինչպես է պատկերացնում համագործակցությունը, «Հանրային ձայն»  կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ամբողջ նախընտրական շրջանում սուր քննադատել է դաշինքն ու հենց անձամբ Թևանյանին։ 

 

«Ես Հայաստանի որևէ անձի կամ քաղաքական ուժի ավելի շատ չեմ ատում, քան սիրում եմ մեր հանրապետությունը։ Եթե անձնավորված լինի, ես այնքան մարդու պետք է ընդհանրապես բարև չտայի և էնքան մարդու հետ պետք է ընդհանրապես ճանապարհ չանցնեի»,–պատասխանել է Թևանյանը։ 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Պատահարներ