Բուլղարացի ֆերմերները բողոքում են Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքի վերացման դեմ

Բուլղարացի ֆերմերները Բուլղարիայում փակել են տասնյակ ճանապարհներ և սահմանային անցումներ՝ Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքի վերացման դեմ համազգային բողոքի ցույցի շրջանակներում: Հաղորդվում է, որ արգելափակված են տասնյակ ավտոճանապարհներ և սահմանային անցակետեր։ 

 

Ցուցարարները պահանջում են արգելել ուկրաինական հացահատիկը և պարենային ապրանքները, ինչպես նաև պետական օգնություն տրամադրել: Նաև կոչ են անում կառավարությանը հրաժարական տալ։ Բողոքի ակցիաներին միացել են նաև գինեգործներն ու մեղվաբույծները։ 

 

Սպասվում է, որ սեպտեմբերի 19-ին, ամբողջ Բուլղարիայից ժամանած ցուցարարները կհավաքվեն համազգային բողոքի ցույցի մայրաքաղաք Սոֆիայում:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ