ԿԳՄՍՆ-ն հայտարարել է գրքերի տպագրության համար նոր մրցույթներ

Սեպտեմբերի 6-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարել է գրքերի տպագրության համար նոր մրցույթներ։

 

ArmLur.am-ը հարցում է ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչի համար են նոր մրցույթները, և որքանով է ճիշտ հայտարարել նոր մրցույթներ, այն դեպքում, երբ նախորդները ո՛չ նախատեսված ժամանակի են կատարվել, ո՛չ արդյունավետ են եղել։

 

Նախարարությունից լրատվականին պատասխանել են․

 

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթներ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝  3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, ինչպես նաև՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների բացակա դասագրքերի համար»:

 

Այսինքն, նախարարությունը միայն սեպտեմբերի 6-ին է հասկացել, որ բացակա գրքերի համար նոր դրամաշնորհային մրցույթներ են պետք։

 

Նախարարությունը լռում է, ծնողները՝ բողոքում, որ դասագրքեր չկան։ Ուսուցիչները բողոքում են ստեղծված նոր Emis համակարգի, ցածր աշխատավարձի, քայքայված կրթական ոլորտի դեմ։

 

Իսկ այս ընթացքում Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից խնդրում է, որ այս գործընթացները ձախողված չհամարենք։

Քաղաքականություն

Պատահարներ