ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաչինում պատերազմի նախապատրաստություններ են ընթանում․ ադրբեջանցի բլոգեր

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Սուլեյման Սուլեյմանլին Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել և կից գրել․ «Լաչինում պատերազմի նախապատրաստություններ են ընթանում։ Ահաբեկիչ Ալիեւը կրկին կսպանի աղքատների երեխաներին։ Հերթական անգամ տասնյակ հազարավոր հայ և ադրբեջանցի մայրերի աչքերն արցունքոտ կլինեն։ Ալիեւը ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը եւ դառնալ ցմահ թագավոր։ Սա արդարություն է, չէ՞: Իսկ ի՞նչ կասեք միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավունքի մասին»։

 

Հիշեցնենք՝ վերջին շրջանում Ադրբեջանը զորքեր է կուտակել ՀՀ և Արցախի սահմաններին։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ