Հայոց բոլոր եկեղեցիներում երեք ժամը մեկ հնչում են զանգերը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հայոց բոլոր եկեղեցիներում երեք ժամը մեկ հնչում են զանգերը և միասնական աղոթքի կոչում՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 21-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանքի արարողություն՝ առ Աստված հայց վերառաքելով Արցախի ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Արարողության սկիզբը՝ ժամը 11։00-ին։

Քաղաքականություն