ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ խաղաղապահները ԼՂ խաղաղ բնակչությանը տեղավորում են խաղաղապահ կոնտինգենտի բազային ճամբարում

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Արցախում ռուս խաղաղապահների բազային ճամբարից, որտեղ տեղավորվում են խաղաղ բնակիչները: Այս մասին գրում է ria.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների բազային ճամբարում գտնվում է 2261 խաղաղ բնակիչ, որից 1049-ը՝ երեխաներ:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

 

Քաղաքականություն

Պատահարներ