12։50-ի դրությամբ թշնամին չի հասել և դրոշ չի դրել Ստեփանակերտի հրապարակում. Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Ստեփանակերտի կենտրոնից, որին կից գրել է. 

 

«Կրակոցներ այժմ էլ կան, բայց քանակը նվազել է 12․45-ի դրությամբ, իսկ նկարը արվել է 12։40-ին Հրապարակում։ 12։50-ի դրությամբ թշնամին չի հասել և դրոշ չի դրել այստեղ»:

 

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, 
կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ 

 

Քաղաքականություն