Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու. փոխեք իշխանությունը. Հովիկ Աղազարյան

Դուք եւ ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը: 

 

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում բորբոքված հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ 

 

«Փոխեք իշխանությունը: Տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու: Դուք ձեր հարցադրումներում վիրավորանք մի մտցրեք, ես էլ այսպես չեմ պատասխանի: Մանդատը դուք չեք տվել, որ պահանջեք վայր դնել»:

 

Նշենք, որ քիչ առաջ զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին մոտք գործել «Եռաբլուրի» տարածք:

Քաղաքականություն