Իրանը հանել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների արգելքը

 Իրանը հանել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների արգելքը, հայտնում է ISNA-ն՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը հղումով։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանցի ուղևորներին պաշտպանելու նպատակով չեղարկվել են բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան։ 

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
 

Քաղաքականություն