Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ հացադուլ հայտարարեցին

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին զանգվածային հացադուլ՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ՝ պահանջելով համախմբվել հանուն Հայաստանի և Արցախի փրկության հոգևոր դասին, մտավորականներին ու քաղաքական գործիչներին։

 

«Մենք այստեղ  խոսելու ենք հտակ անելիքներից եւ գնալու ենք հստակ գործողության եւ կրելու ենք ողջ պատասխանատվությունը բոլոր հնարավոր իրավիճակներում: Որեւէ նահանջ չի լինելու: Եթե տեղյակ եք, արդեն մարտերը տեղի են ունենում Ստեփանակերտում: Այստեղ կա երկու տարբերակ. Մի տարբերակը համակերպվելն է, հանձնվելը, մյուս տարբերակը պայքարելը: Մեզ շարունակ վախեցրել են, որ եթե գնաք գործողության, ապա բոլորիս սպառնում է պատերազմ: Սա մեծագույն սուտ է: Պատերազմից սարսափելի բան կա՝ անզեն մորթվելը:

Սա այլեւս համազգային պայքար է, միայն քաղաքական ուժերի պայքար չէ: Սա համազգային ճգնաժամ է եւ պետք է հասարակության բոլոր շերտերը ներգրավված լինեն պայքարում»,-ասաց Պետրոսյանը:

 

Նա երաշխավորեց, որ որեւէ փոփոխության արդյունքում նախկին վարչակարգի վերադարձ չի լինելու. 

 

«Մենք այստեղից շարժվելու ենք Գարեգին Նժդեհի արձանի մոտ եւ այս պահին հայտարարում ենք զանգվածային հացադուլ, որի նպատակը ոչ թե իշխանություններից ինչ-որ բան պահանջելն է, այլ որ հոգեւորականները, այդ թվում վեհափառը, բոլոր մտավորականները հասարակության տարբեր շերտերի ակտիվ ներկայացուցիչներ, բոլորը պետք է գան եւ լուծում լինելու: Բոլորը պետք է մասնակից դառնան այդ պայքարին: Հացադուլի նպատակն է, որ բոլորը հավաքվեն մի տեղ»,-հայտարարեց Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ միասնությունից հետո լինելու են հստակ գործողություններ:

 

 

Քաղաքականություն