ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռաբլուրում լարված իրավիճակ է. ՔՊ-ական պատգամավորներ են եկել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերել են Եռաբլուրում։ Նրանք ցանկանում են թույլ չտալ, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտենա զոհված տղաների շիրմաքարերին։

 

Սակայն Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մինչ այս պահը ՀՀ կառավարությունից որեւէ մեկը չի եկել։

 

Քիչ առաջ Եռաբլուր են եկել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ու Հովի՛կ Աղազարյանը։ Նրանց և ներկաների միջև բախում սկսվեց։

 

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հայտարարել ենք, որ լուսաբացը դիմավորելու ենք այստեղ եւ թույլ չենք տալու, որ այդ սրիկաները ոտք դնեն այստեղ, որովհետեւ իրենք դրա իրավունքը չունեն ընդհանրապես: Իրենք այստեղի իմաստը չեն հասկանում, ձեւական գան, որ ի՞նչ: Դեռ ոչ մեկը չի եկել: Կարծում եմ՝ Փաշինյանն այսօր չի գա այստեղ»:

Քաղաքականություն