ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ցուցարարները փակել են կենտրոնական որոշ փողոցներ

Երևանում մի շարք ցուցարարներ փակել են կենտրոնական որոշ փողոցները։ Նրանք նստարաններ, ցուցանակներ են տեղադրել Խանջյան փողոցի մեջտեղում և թույլ չեն տալիս վարորդներին երթևեկել։

 

Ցուցարարները վարորդներին և մայթերին կանգնած քաղաքացիներին հորդորում են միանալ իրենց և վանկարկում են. «Ժողովուրդ միացեք», «պայքարում ենք, որ վաղը թուրքը չմտնի քո տուն», «Արցախը կորցնում ենք»։

 

Ոստիկանները բոլոր մեքենաներին և հասարակական տրանսպորտներին հորդորում են շրջադարձ կատարել, միայն շտապօգնության մեքենաներն են անխոչընդոտ երթևեկում։

 

Քաղաքականություն