ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին Ստեփանակերտում

«Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ դուրս գալու տարբերակներ են մտածում։

«Հա, հա, վիճակը փիս է, հանգստարանի թաղով մտել են ուժե, ասըմ ավտոմատնին վերցրած իջել են», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գիշերը հանգիստ է եղել, ապաստարաններից բարձրացել տներում են գիշերել, սակայն հիմա բոլորը նորից նկուղներում են։

«Լոխ պադվալնին են մտած, իրիկունը խախանդ էր, հիմի էլի վրա են տամ, շատ դժվար ա, տեսնանք ինչ ենք անում, բացում են, թողեն տյուս կյանք։ Հիմա Ստեփանակերտում ենք», - ասաց արցախցի կինը։

 

 

Քաղաքականություն