ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ Ստեփանակերտի ծայրամասերում, այդ թվում և Շուշիի ուղղությամբ կրակոցեր են լսվել

Տեղեկություններ են շրջանառվում, որ Ստեփանակերտում լսելի են կրակոցների ձայներ, խոսվում է անգամ հրետանային կրակոցների մասին:

Պաշտոնական հաստատում դեռ չկա:

 

«Ստեփանակերտի հարակից տարածքներում, նախնական տվյալներով հրաձգային զինատեսակների( հավանաբար ПК) կրակոցների ձայներ են լսվում։ 

Ըստ ունեցած տվյալների, սկսվել են կրակոցները 11:37:


Հայտնում է «Banakinfo» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը: 


Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել»։

Քաղաքականություն