ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ջարդեցին մեքենայի դիմապակին

Այս պահին քաղաքացիների տարբեր խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի կենտրոնական մի շարք հատվածներում:

Նրանք փակել են Խանջյանի փողոցը, Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը և Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները:

 

Մայրաքաղաք Երևանում ցույցի ընթացքում անախորժություններ են արձանագրվում, ջարդել են մեքենայի դիմապակին, ոստիկանը վնասվածք է ստացել, հնչում են վիրավորանքներ։

Տեսանյութը՝ Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

Քաղաքականություն