Սուսաննա Գաբոյանը լքել է շախմատի մրցաշարը և հացադուլ հայտարարել

Հայաստանի շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը դուրս է եկել Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարից: Կանանց միջազգային վարպետն այդ կապակցությամբ գրառում է արել սոցցանցում: 

«Իրավիճակով պայմանավորված՝ Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել եմ: 

Այսօր առաջին անգամ որոշում կայացրի մրցաշարի ընթացքից հրաժարվել մասնակցությունիցս ու միանալ Սուրեն Պետրոսյանի հացադուլին, որի պահանջը շատ պարզ է. բոլոր նրանք, ովքեր հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում և լսելի են հանրության կողմից՝ գալ Հանրապետության հրապարակ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ 

Լինելով սպորտի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ կոչով դիմել հատկապես սպորտում հաջողություններ ունեցած մարզիկներին՝ միանալ ու Պայքարել»: 

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները երեկ զանգվածային հացադուլ են սկսել՝ ի նշան բողոքի Արցախի Հանրապետության վերաբերյալ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

Քաղաքականություն

Պատահարներ