Մարտակերտից 17 վիրավոր տեղափոխվել է Ստեփանակերտ. ԿԽՄԿ

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրատվամիջոցներին հայտնել է, որ Կարմիր խաչն այսօր Մարտակերտից վիրավորներ  է տեղափոխել Ստեփանակերտ։ 
 

Նա նշել է, որ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտից 17 վիրավորի է հաջողվել տեղափոխել Ստեփանակերտ։ 
 

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, թե իբր «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»»: 

 

Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

Քաղաքականություն