ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք չեք սիրում հայրենիքն այնքան, որքան ատում եք Սերժին և Քոչարյանին. օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր, փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմել է մայրաքաղաքում այս օրերին անցկացվող ցույցերը համակարգող ընդդիմադիր գործիչներին և այդ ցույցերին քաղաքական հայացքների պատճառով չմասնակցող քաղաքացիներին:

 

Դիմելով ընդդիմադիրներին՝ Եսայանը կոչ է անում չմսխել պայքարի դուրս եկած ցուցարարների ներուժը և արդյունավետ օգտագործել այն: Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների պատճառով ցույցերին չմասնակցող քաղաքացիներին, փաստաբանը նկատում է, որ վերջիններս չեն սիրում հայրենիքն այնքան, որքան ատում են Հայաստանի նախկին ղեկավարներին: Այնինչ այժմ ավելի քան100 հազար մեր համաքաղաքացի գտնվում է անորոշ վիճակում, իսկ պետական մակարդակով չի հնչում նրանց անվտանգ դուրս բերման համար միջանցք տրամադրելու մասին հայտարարություն:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, թե իբր «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»»: 

 

Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն