Հայ սամբիստը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հայ սամբիստները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

 

Ոսկե մեդալ է նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նա եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ ավելի վաղ 8։0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի սամբիստին, 4։1 հաշվով` ռուսաստանցի մրցակցին, 8։0 հաշվով` ղազախստանցի մարզիկին։

 

Պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը եզրափակիչում 3։1 հաշվով պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին ու դարձել արծաթե մեդալակիր։

 

Նշենք, որ սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Մասնակցում են 26 պետության մարզիկներ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ