Դոպինգի պատճառով Պոգբան 4 տարով հեռացվել է ֆուտբոլից

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան երկարատև որակազրկում է ստացել դոպինգի պատճառով։


Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը հեռացվել է 4 տարով: Նման ժամկետ դեկտեմբերին պահանջել էր հակադոպինգային դատախազությունը։


2023 թվականի օգոստոսի 20-ին աշխարհի չեմպիոնը հանձնել է տեստոստերոնի դրական դոպինգ թեստ։ Կրկնակի փորձարկումը հաստատել է նախնական արդյունքը։ 30-ամյա ֆրանսիացին հեռացվել է ֆուտբոլից։


Հաղորդվում էր, որ դոպինգային գործի ֆոնին «Յուվենտուսը» պատրաստվում է խզել պայմանագիրը Պոգբայի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ