Չի կարող դեղատան որևէ աշխատակից տեսնել պացիենտի որևէ առողջական տվյալ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը՝ նշելով, որ ցանկացած փոփոխություն որոշակի անհարմարություններ առաջացնում է սկզբից։ Ավանեսյանը նշել է, թե համակարգը նորմալ աշխատում է, և արդեն դուրս է գրվել 140.000-ից ավել դեղատոմս։

Նա անդրադարձել է նաև բժշկական գաղտնիքի պաշտպանությանը՝ հավելելով, որ էլեկտրոնային շտեմարանների դեպքում դրանք շատ ավելի պաշտպանված են, քան թղթայինները։ Ըստ Ավանեսյանի՝ էլեկտրոնային շտեմարաններ ցանկացած մուտք սահմանելի և վերահսկելի է, ու եթե անձը որևէ անպատշաճ գործողություն թույլ տա, հնարավոր է պարզել․

«Չի կարող դեղատան որևէ աշխատակից տեսնել պացիենտի որևէ առողջական տվյալ, և մենք, քաղաքացիների առաջարկները լսելով, փակել ենք բժշկի մասնագիտացումը․ սա ևս կարևոր արձագանք էր, որ լսել, ընդունել ու փոփոխել ենք»։

Ավանեսյանը հավելել է, որ այս համակարգի շնորհիվ բժշկական գաղտնիքը շատ ավելի պաշտպանված է եղել, քան առաջ, երբ թղթային տարբերակով էր։


Քաղաքականություն

Պատահարներ