Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի․ եղանակը՝ ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը` առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (16-20մ/վ):


Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5 աստիճանով։


Երևան քաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քաղաքականություն

Պատահարներ