18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը մահացած տղամարդու դին տարել է բանկ՝ նրան անունով վարկ ձևակերպելու. Բրազիլիա

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ (Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արժույթը) վարկ ստանալ: 


Բանկի աշխատակիցները նկարահանել են միջադեպը և ոստիկանություն կանչել։ Հաղորդվում է, որ կինը բերման է ենթարկվել: 


Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է մի կին, որը կանգնած է անվասայլակին «նստած» գունատ տղամարդու կողքին: Նա բռնում է տղամարդու գլուխը, խոսում նրա հետ և խնդրում ստորագրել վարկի փաստաթղթերը։ Կինը ներկայացել է որպես տարեց տղամարդու զարմուհի։


«Ուզում ես նորից հիվանդանոց գնա՞լ: Քեռի, լսու՞մ ես, դու պետք է ստորագրես վարկի պայմանագիրը, եթե չստորագրես, չի ստացվի, ես չեմ կարող քեզ համար ստորագրել»,- ասում է կինը։


Բանկի աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները պարզվել է, որ տղամարդը՝ 68-ամյա Պաուլո Ռոբերտո Բրագան, մի քանի ժամ է, ինչ մահացած է եղել:


«Կինը փորձել է ձևացնել, թե ուզում է ստիպել նրան ստորագրել վարկը: Նա արդեն մահացած էր մտել բանկ», - ասել է ոստիկանապետ Լուիս Ֆաբիոն:




Քաղաքականություն

Պատահարներ