Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված տալ երկուշաբթի գիշերը

Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշել է հետաձգել այն։ Այս մասին գրում է  Axios-ը` հղում տալով իսրայելական և ամերիկյան հինգ աղբյուրների։


Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: 


Դրանից հետո Իսրայելի կառավարությունը քննարկում է Իրանին պատասխան հարվածներ հասցնելու հարցը։

Քաղաքականություն

Պատահարներ