Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, սա անշրջելի է. Սատանովսկի

Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, սա անշրջելի է. Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։


Նրա գնահատմամբ՝ այժմ ինքը (Փաշինյանը-խմբ.) փաստացի համառորեն և հետևողականորեն խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։


«Ուրեմն ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Ղարաբաղում։ Քանի՞ հայ է մնացել այնտեղ։ Իսկ այդ դեպքում ի՞նչ խաղաղապահներ։ Ո՞ւմ փրկեն նրանք»,- հարցադրում է արել Սատանովսկին:


Նրա խոսքով, հայերին Ղարաբաղ վերադարձնելու հնարավորությունները սպառվել են արդեն այն պահին, երբ նրանք դեռ ապրում էին Ղարաբաղում։


«Փաշինյանը փակեց այս թեման ու փակեց, որքան հասկացա, ընդմիշտ: Քանի՞ հայ է ապրում ժամանակին աշխարհի ամենամեծ հայկական քաղաքներից մեկում՝ Ստամբուլում։ Քանի՞ հայ է ապրում Բաքվում»,- նշել է Սատանովսկին։


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 17-ին հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը սկսվել է։


Քաղաքականություն

Պատահարներ