Կրեմլն արձագանքել է ռուսական զորքերը դուրս բերելու Փաշինյանի հայտարարությանը

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ազդանշաններ չեն եղել: Այս մասին URA.RU-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այս առումով ոչ մի ազդանշան չի եղել։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինին և վարչապետ Փաշինյանին հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել այս և այլ հրատապ հարցեր», — նշել Է Պեսկովը։


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Տավուշում «ռուսական հենակետերը հայտնվել են մի իրադրության բերումով և այն, ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե իրադրության էական փոփոխություն է և այդ փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում»։


«Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք և մենք ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասել է գործադիրի ղեկավարը։





Քաղաքականություն

Պատահարներ