Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


«2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշում է։ Բացի այդ, գագաթաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսով ենք՝ դեպի լավը», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։



Քաղաքականություն

Պատահարներ