Աղետ. Իլոն Մասկն անհանգստացնող հայտարարություն է արել

Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկը անօրինական ներգաղթը լուրջ խնդիր է անվանել ԱՄՆ-ի համար: Այս մասին նա հայտարարել է Մայքլ Միլքենի ինստիտուտում կայացած խորհրդաժողովում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Հսկայական թվով չստուգված մարդկանց ներգաղթը աղետի բաղադրատոմս է։ Ես կողմ եմ օրինական ներգաղթի գործընթացի արագացմանը, բայց նաև հարավային սահմանի անվտանգությանը», - ասել է նա։


Նրա կարծիքով՝ հարավային սահմանով անօրինական անցումը երկիր չափազանց պարզ է։


Հունվարի վերջին Մասկը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակտիվորեն աջակցում է անօրինական ներգաղթին։

Քաղաքականություն