ՊՆ-ն՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատելու լուրերի մասին

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։


«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:


Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:


Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն