ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը

Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը և դադարեցրել դրա աշխատանքը։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է Gazeta-ն։ 


Հաղորդվում է, որ ՑԱԽԱԼ-ի զորքերն ու տանկերը անցակետ են մտել պաղեստինյան կողմից, ինչից հետո դրա միջոցով դադարեցրել են մարդասիրական օգնություն և ուղևորներ տեղափոխող մեքենաների անցումը:



Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են իսրայելական տանկերը մտնում սահմանային անցակետ։


Քաղաքականություն