Օրվա լրահոս

Հայաստանի վարչապետի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 66.140 դրամով: Սա պարզ է դառնում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծից: Այն առաջարկում է վերանայել մի շարք քաղաքական և վարչական պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի հաշվարկման գործակիցները:

Panarmenian.net-ը գրում է, որ պետական ծառայողների աշխատավարձը գոյանում է բազային աշխատավարձը (ներկայումս 66․140 դրամ) օրենքով սահմանված գործակցով բազմապատկելով: Վարչապետի պաշտոնի հաստիքի համար դրույքաչափի հաշվարկման սահմանվող ներկայիս գործակիցը կազմում է 18, հետևաբար՝ աշխատավարձը կազմում է 1․190․520 դրամ: Նախագծով առաջարկվում է բարձրացնել գործակիցը մեկ միավորով՝ մինչև 19, ինչի հետևանքով այն կդառնա 1․256․660 դրամ։

ՀՀ նախագահի պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցը մնացել է նույնը՝ 20, ինչը հավասարազոր է 1,332,000  դրամի:

Շարունակությունը՝ այստեղ:

Վերջին նորություններ