ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վտանգավոր իրավիճակ Ճապոնիայում․ հրաբուխ է ժայթքել
Ճապոնիայի հարավարևմտյան Կուտինոերաբու կղզում հրաբուխ է ժայթքել,որի հետևանքով մոտ 6 կմ շառավղով ծուխ ու մոխիր է տարածված: Այս մասին հայտնում է AFP-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 17-ին: Զոհերի կամ վիրավորների մասին առայժ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ այս կղզում ընդհանուր հաշվով մոտ 110 մարդ է ապրում: Բնակիչների տարհանում չի իրականացվել:

Քաղաքականություն