Մանվել Գրիգորյանը չի ուզում Հայաստանին դատի տալ․ պաշտպան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը նշել է, որ Գրիգորյանը հրաժարվել է դիմել ՄԻԵԴ։ Նշենք, որ Գրիգորյանի կալանքի, ապա կալանքից ազատման հարցը կարող էր հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ըստ պաշտպանի` Գրիգորյանին չէին կարող կալանավորել միայն քննիչների ենթադրության հիմքով, թե նա կարող էր հանցագործություն կատարել։ Հենց այդ խախտման հիմքի վրա, ըստ պաշտպանի, իրենք կարող էին դիմել ՄԻԵԴ, բայց չեն դիմել։ Հարցին, թե ինչո՞ւ է Գրիգորյանը հրաժարվել ՄԻԵԴ դիմելուց, պաշտպանը պատասխանեց, որ Գրիգորյանը չի ցանկացել «դատի տալ Հայաստանին»։ Նրա խոսքով` այդ մասին խոսակցությունները եղել են ամիսներ առաջ, ու դրանից հետո Գրիգորյանի հետ այդ թեմայով էլ չեն խոսել։

Քաղաքականություն