Վորոնեժում վթարված ավտոբուսը եղել է Ադրբեջանից, ոչ Հայաստանից
Հունվարի 24-ի լուսադեմին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Ադրբեջանից է եղել: Այդ մասին SHANTNEWS.am-ի ռուսաստանյան թղթակից Վահե Ավանեսյանը ճշտել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, որտեղից հաղորդել են, որ ստացված պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում՝ երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշ չունի, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, իսկ վթարված միկրոավտոբուսը ունեցել է ադրբեջանական պետհամարանիշ՝ 20ES706: Վահե Ավանեսյանի ձեռք բերած տեղեկություններով՝ միկրոավտոբուսի զոհված վարորդի ինքնությունը հայտնի է՝ Մամեդով Էլչին Բախտիար օղլի, ծնված 1970 թվականին: Հիշեցնենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկության՝ հունվարի 24-ի լուսադեմին՝ ժամը 05:45-ին, Վորոնեժի մարզում բախվել են «Մերսեդես սպրինտեր» և Pegarus մակնիշի ավտոբուսներ: Միկրոավտոբուսի 49-ամյա վարորդը տեղում մահացել է, ևս մեկ ուղևոր ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Քաղաքականություն