Եվրախորհուրդը Խուան Գուաիդոյին Վենեսուելայի նախագահ է ճանաչել
Եվրախորհրդարանի պատգամավորները Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ։ Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Եվրախորհրդարանը միևնույն ժամանակ կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին Գուաիդոյին ճանաչել որպես Վենեսուելայի օրինական նախագահ մինչև այնտեղ նոր ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը: Վենեսուելայի հարցով փաստաթղթին կողմ է արտահայտվել Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ 439 -ը, դեմ՝ 104-ը: Բանաձևում նշվում է, որ ԵՄ-ն «չի ընդունում այդ երկրում ճգնաժամը բռնությամբ լուծելու որևէ առաջարկ կամ փորձ»:

Քաղաքականություն