Մանրամասներ՝ Երևանում շինհրապարակում տեղի ունեցած միջադեպից․ Որն է եղել պատճառը
Արդեն հայտնել էինք, որ Շևչենկոյի անվան դպրոցին հարակից հատվածում ընթացող շինարարության ընթացքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ AuroraNews-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվության վարչության պետը տեղեկացրեց, որ շինհրապարակում կոնտեյների մեջ դրված են եղել մարմարե սալիկներ, որոնք իջեցվել են վերամբարձ կռունկով։ Իջեցման ընթացքում կոնտեյները թեքվել է, և մարմարե սալիկներն ընկել են բանվորների վրա։ Շտապօգնության ծառայությունից մեզ հայտնեցին, որ վիրավորները 6-ն են։ Նրանցից 2-ը տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, 2-ը՝ Էրեբունի բուժկենտրոն, մյուս 2-ը՝ "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ"։

Քաղաքականություն