Այսուհետ Մասիսի Գործարանային փողոցը Հրանտ Վարդանյանի անունը կկրի
Փետրվարի 5-ին տեղի է ունեցել Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը՝ 11 անդամների մասնակցությամբ: Օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Հարցերից մեկը վերաբերում էր քաղաքի Գործարանային փողոցի անվանափոխմանը: Այն կոչվեց գործարար «Գրանդ հոլդինգ»-ի նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի անունով: Հիշեցնենք, որ Հրանտ Վարդանյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 20-ին:

Քաղաքականություն