Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը․ Բաբայան
Արդեն հայտնել էինք, որ Արցախի Հանրապետությունում ազատազրկման իր ժամկետն անցկացնելուց հետո ազատ արձակված Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Այս առնչությամբ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն արձագանքել է․ «Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»: Հիշեցնենք, որ Հուսեյնզադեն ադրբեջանական զինված ուժերի զինծառայող՝ Թալիշի հատվածում ապօրինի հատել էր Արցախի պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո`ձերբակալվել: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել փետրվարի 2-ին:

Քաղաքականություն