Կոսովոն պատրաստ է Սերբիային որոշ տարածքներ զիջել
Կոսովոն պատրաստ է տարածքի մի մասը Սերբիային տալ որպես հատուցում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ վերջնական համաձայնության: Այս մասին գրում է Gazeta Express-ը` հղում կատարելով ինքնահռչակ հանրապետության ղեկավար Խաշիմ Տաչին: Տաչին ընդգծել է, որ գործընթացը հեշտ չի լինելու, սակայն «սա միակ ճանապարհն է հակամարտությունների վերադարձից և լարվածությունից խուսափելու համար»: Նրա խոսքով, այնուամենայնիվ, որոշ օբյեկտներ փոխանցման ենթակա չեն լինի։ Դրանց թվում են Գազիվոդե ջրամբարը, Կոսովսկա-Միտրովիցա քաղաքը և «Տրեպչա» արդյունաբերական համալիրը: Հիշեցնենք, որ 2008 թվականին Պրիշտինայում կոսովո-ալբանական կառույցները միակողմանիորեն Սերբիայից անկախության մասին հայտրարարեցին: Ինքնահռչակ հանրապետությունը չեն ճանաչում Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Իրանը, Իսպանիան, Հունաստանը եւ մի շարք այլ պետություններ:

Քաղաքականություն