12 նախարարությունների անվանումները հայտնի են
ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները. 1. Արտաքին գործերի նախարարություն 2. Պաշտպանության նախարարություն 3. Արտակարգ իրավիճակների նախարարություն 4. Արդարադատության նախարարություն 5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 6. Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն 7. Բնապահպանության նախարարություն 8. Առողջապահության նախարարություն 9. Ֆինանսների նախարարություն 10. Էկոնոմիկայի նախարարություն 11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

Քաղաքականություն