Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվել է ՀՔԾ և մոտ 1,5 ժամ Մարտի 1-ի գործով հարցաքննվել։ Այսօր նախկին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է օգտվել փաստաբանների ծառայությունից։ "Ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների, տեղեկացնում եմ, որ. 1. Նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: 2. Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից",- հայտարարել է նա:

Քաղաքականություն