Փնտրվում է Նիկոլի կախարդական փայտիկը. Շարմազանով
Նիկոլի կառավարությունն ու խոշոր եղջերավորների հեղափոխական արտահանումը։ Առաջարկում եմ դիտել 2018թի հունիսին, Նիկոլի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իմ արտահերթ ելույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը: Գրառումն ամբողջապես ներկայացնում ենք ստորև. «Ամիսներ անց արձանագրենք։ Չկա թռիչքային զարգացում։ Նախարարությունները կրճատվեցին,իսկ աշխատակիցների մի մասը ,դարձան գործազուրկ։ Հեղափոխական ներդրումներ չկան։ Արդյունաբերությունը գահավիժում է։ Թոշակները չեն բարձրացել։ Գործարաններ են փակվում։ Խոշոր եղջերավորներն այդպես էլ չարտահանվեցին։ Տեսախցիկներն ու կարմիր գծերը պահպանվեցին։ Նիկոլի որևէ խոստում չի կատարվել։ Կառավարությունը վեր է ածվել հեղափոխական կոմիտեի։ Հ.Գ.Փնտրվում է Նիկոլի կախարդական փայտիկը»:

Քաղաքականություն

Պատահարներ