ՏԵՍԱՆՅՈՒԹ. 46 դպրոց կկառուցվի և կհիմնանորոգվի. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառում արել. «Սեյսմակայուն, ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար թեքահարթակներ ու վերելակներ ունեցող 46 դպրոցներ ենք նախատեսում կառուցել և հիմնանորոգել հանրապետությունում առաջիկա տարիներին` ԱԶԲ հետ կնքված պայմանագրի հիման վրա»: Հրապարակման համաձայն՝ այս պահին շինարարություն է իրականացվում հետևյալ դպրոցներում․ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց, Երևանի թիվ 135 հիմնական դպրոց, Երևանի թիվ 153 հիմնական դպրոց, Կապանի թիվ 7 հիմնական դպրոց, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոց, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց:

Քաղաքականություն